ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը. վերջին արար

ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը. վերջին արար
11.11.2025 | 13:08

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) բաշխման լիցենզիան։

Այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։

Գործընթացը սկսվել է այն պահից, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձավ մտացածին քրեական հետապնդման թիրախ։

Այժմ նույն մեխանիզմն օգտագործվում է նրա բիզնես կառույցների նկատմամբ՝ ՀԷՑ-ը «հանրային գերակա շահ» ճանաչելու և այն իշխանական կառավարման ներքո վերցնելու պատրվակով։

Լիցենզիայի դադարեցումը՝ առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի, նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։

Դա համարժեք է բռնազավթման՝ փոխհատուցման քողի տակ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։

Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը:

ՀԷՑ-ի արժեքը գնահատվում է հարյուրավոր միլիոնավոր դոլարներով։

Եթե պետությունը որոշի այն վերահսկել կամ «վերագնահատել», ֆինանսական բեռը անխուսափելիորեն կընկնի բյուջեի վրա՝ առաջացնելով նոր պարտավորություններ և սակագնային ճնշումներ։

Արդյունքում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դառնում է գրեթե անխուսափելի։

Այս արկածախնդրությունը բերելու է նաև արտաքին ռիսկեր:

ՀԷՑ-ի սեփականատերն օտարերկրյա ներդրող է, և այս միջամտությունը գրեթե անպայմանորեն կհանգեցնի միջազգային արբիտրաժային գործընթացի։

Նման վեճը ոչ միայն վնաս կհասցնի Հայաստանի ներդրումային հեղինակությանը, այլև կխաթարի վստահությունը մեր տնտեսության նկատմամբ։

Գործող իշխանությունը փաստացի պետությունը դարձրել է սեփականության վերաբաշխման գործիք։

Այն, ինչ ներկայացվում է որպես «հանրային շահի պաշտպանություն», իրականում վերածվում է քաղաքական հաշվեհարդարի՝ տնտեսական պատրվակով։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 6194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ